ԲԱՔՈՒՆ ԱՆՀԻՄՆ ԵՎ ՍՏԵՐՈՎ ԼԻ Է ՈՐԱԿԵԼ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՓԱՐԻԶՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արդբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթին՝ անհիմն որակելով Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները։
«Մենք կտրականապես մերժում ենք 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն և ստերով լի մեղադրանքները», - նշել է ԱԳՆ խոսնակը։
Հաջիզադեն շեշտել է, որ Ղարաբաղի հայերն ինքնակամ են տեղափոխվել Հայաստան, մինչդեռ հայկական կողմը կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին էթնիկ զտումների համար, այդ կերպ չարաշահելով միջազգային տարբեր հարթակները։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից նման անհիմն պնդումները ուղղակիորեն հակասում են տարածաշրջան այցելած և այս երկրում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին ու հայտարարություններին։
Անդրադառնալով արաբաղում հայկական մշակութային ու պատմական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին ՀՀ ԱԳ նախարարի ահազանգերին՝ Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձաններն իրենց ազգային մշակութային ժառանգությունն են և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։
Անդրադառնալով Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղելու Արարատ Միրզոյանի հորդորին՝ Հաջիզադեն Հայաստանին կրկին մեղադրել է ընդդեմ Ադրբեջանի կեղծ ու զրպարտչական հռետորաբանության համար՝ նշելով, որ այդ կերպ Հայաստանը խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները։
«Հուսով ենք, որ հայկական կողմը բաց չի թողնի տարածաշրջանում խաղաղության հաստատման այս պատմական հնարավորությունը և չի խոչընդոտի տարածաշրջանային կայունության և տնտեսական կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, որից կշահի նաև իրեբժնց երկիրը»,- եզրափակել է ԱԳՆ խոսնակը։


Читайте также

Оставить комментарий