ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. «ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՐԵՎԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն կասկածի տակ է դրել հայկական կողմի հայտարարությունները տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու վերաբերյալ:
Նա նաև անհիմն և անընդունելի է համարել Հայաստանի արտգործնախարարի՝ ադրբեջանական կողմին ուղղված մեղադրանքները։
«Այն, որ Արարատ Միրզոյանն իր հարցազրույցում օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի իշխանություններ» արտահայտությունը, վկայում է այն մասին, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից», - ասել է Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով, Միրզոյանն իր հարցազրույցում խեղաթյուրել է նաև Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը:


Читайте также

Оставить комментарий