ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ԶԱՐՄԱՆՔ ԵՎ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԻՏՎԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ասել է, որ անհրաժեշտ է հարգել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների խաղաղ և օրինական բողոքը։
«Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա», - նշել է Հաջիզադեն։
Պաշտոնական Բաքուն նաև հերքել է Կանադայի հայտարարությունը: