Կանադայի կառավարությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը

irevanaz.comԿանադայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել Լեռնային Ղարաբաղ և նրան հարակից տարածքներ:

Այս մասին ասված է Կանադայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: 

«Հայաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանը մնում է որպես փակ զինվորական գոտի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածության պատճառով: Չնայած 1994 թվականից հրադադարի ռեժիմի առկայությանը` զինված բախումները շարունակվում են», - ասված է հաղորդագրության մեջ:

Կանադայի ԱԳՆ-ն նաև ընդգծում է բազում ականապատված տարածքների առկայությունը հակամարտության գոտում:

Տեղեկատվության մեջ  նաև նշված է, որ Կանադան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ռեժիմի անկախությունը:

«Կանադայի կառավարությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը, դրա համար էլ նրա հնարավարությունները խիստ սահմանափակ են` այդ տարածքներում հայտնված կանադացիներին հյուպատոսական օգնություն տրամադրելու հարցում:

Կանադացիները, ովքեր ճանապարհորդում են անձնագրով, որի մեջ դրված է Լեռնային Ղարաբաղի կնիքը, կարող են լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանի պետական սահմանում և այդ երկիր մուտք գործելու մերժում ստանալ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ  Ֆրանսիայի, Գերմանիայի,  Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի,  Հունգարիայի, Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները իրենց քաղաքացիներին հորդորում են չայցելել Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներ:



Читайте также

Оставить комментарий