Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»

irevanaz.com

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի և չի օգնի խաղաղ գործընթացի առաջընթացին:
«Քվեարկությանը նախորդող բանավեճերի ընթացքում (Սենատում) զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան հիշեցրել է՝ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում. Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - ասվում է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:



Читайте также

Оставить комментарий