Նորվեգիան չի ճանաչում Ղարաբաղում անցկացված այսպես կոչված «ընտրությունները»

irevanaz.com

Նորվեգիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված «ընտրությունները»:
Այդ մասին ասվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին ուղղված հայտագրում:
Ինչպես նշվում է հայտագրում, Նորվեգիան չի ճանաչում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», համապատասխանաբար, Նորվեգիան չի ճանաչում՝ մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված, այսպես կոչված «ընտրությունները»:
«Նորվեգիան աջակցում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», - ասվում է փաստաթղթում:



Читайте также

Оставить комментарий