Էստոնիայի ԱԳՆ. «Մենք չենք ճանաչում Ղարաբաղում անցկացված «ընտրությունները»
Էստոնիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված «ընտրությունները»:
Այս մասին ասվում է՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) Twitter-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ:
«Էստոնիան անօրինական է համարում Լեռնային Ղարաբաղում անցկացված «ընտրությունները»: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - նշել է Էստոնիայի ԱԳՆ-ը: