Լեյլա Աբդուլլաևա. «Հայաստանի կազմակերպած «ընտրությունները» ոչ այլ ինչ են, քան կանխամտածված խաղ»
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է օկուպացված Լեռնային Ղարաբաղում «ընտրությունների» երկրորդ փուլի անցկացումը:
ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում անցկացված անօրինական «ընտրությունների» վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է դեռ մարտի 31-ին:
«Ապրիլի 14-ին անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր 2020 թվականի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական արդյունքներին, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ այս «ընտրությունները» ցույց տվեցին, որ ոչ ոք չի ճանաչում այդ անօրինական ռեժիմը:
Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ օկուպանտ երկրի կողմից կազմակերպված «ընտրությունները» ոչ այլ ինչ են, քան կանխամտածված խաղ»: