Մեթյու Բրայզա. «Ղարաբաղում անցկացված «ընտրությունները» չեն նպաստում բանակցությունների համար դրական մթնոլորտի ստեղծմանը»
Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված «ընտրությունները» չեն նպաստում բանակցությունների համար դրական մթնոլորտի ստեղծմանը:
Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Իհարկե, մի երկրի կողմից այլ երկրի օկուպացված տարածքներում ընտրությունների կազմակերպումը ամենևին էլ չի նպաստում հոգեբանական մթնոլորտի ապահովմանը, որն անհրաժեշտ է երկու հակամարտող երկրների հաշտեցման համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այն Ադրբեջանի մասն է կազմում, և դա ընդունում են աշխարհի բոլոր երկրները», - ասել է Մեթյու Բրայզան:
Բրայզան հավելել է, որ ընթերցել է մի շարք երկրների կառավարությունների հայտարարությունները, որտեղ նրանք ընդգծում են, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված անօրինական «ընտրությունները»: