Մեթյու Բրայզա. «Մինսկի խումբը ճանաչում է ԼՂ հակամարտության միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան»

irevanaz.com

ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան:
Այս մասին լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ մեկնաբանելով Մյունխենում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը:  
Բրայզան նշել է, որ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցություններին մասնակցել են Միայն Բաքվի և Երևանի ներկայացուցիչները: 
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցնելուս տարիներին հայկական կողմը ժամանակ առ ժամանակ խնդրում էր ապահովել բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի «ներկայացուցիչների» մասնակցությունը, սակայն բոլոր երեք համանախագահները մերժեցին: Որոշ ժամանակ անց պաշտոնական Երևանն այլևս չբարձրացրեց այդ հարցը», - ասել է Բրայզան:



Читайте также

Оставить комментарий