ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԲՈԼՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները դադարեցրին շփումները ռուսների հետ 2022 թվականի փետրվարին, այս ձևաչափն ի սկզբանե արգելափակվեց Արևմուտքի կողմից:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաշվի առնելով դա, ինչպես նաև Երևանի կողմից (Փաշինյանը Պրահայում 2022թ. հոկտեմբերին) Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելը, «տեղում» իրավիճակի հիմնարար փոփոխությունը, այս ձևաչափը կորցրել է իր արդիականությունը։ Հետևաբար, Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման, և դրա օպտիմալ ուղին Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է այդ ինստիտուտների վերացման մասին»,- ասել է նա։


Читайте также

Оставить комментарий