ՖԻԼԻՊ ՌԻՔԵՐ. ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԵԽԱՆԻԶՄՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին», - հայտարարել է Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:
«Ադրբեջանն ուղղակի հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ», - հավելել է ամերիկացի դիվանագետը։


Читайте также

Оставить комментарий