«Օբաման ԼՂ հակամարտության կողմերին հաշտեցնելու բացառիկ հնարավորություն ունի»

irevanaz.comԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը օժանդակելու բացառիկ հնարավորություն, որոնք թշնամացել են Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի պատճառով:
Այս մասին ասված է ամերիկյան Caspian Group Holdings-ի գլխավոր տնօրեն Ռոբ Սոբհանիի Washington Times պարբերականում հրապարակված հոդվածում:
«Օբաման մարտի 31-ին Վաշինգտոնում հյուրընկալում է Միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովը, որի մասնակիցների թվում կլինեն երկու առաջնորդներ, որոնց ժողովուրդները 10-յակ տարիներ է թշնամություն են անում», - գրում է Սոբհանին:
«ԱՄՆ-ը՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը զբաղվում է այդ հակամարտության կարգավորմամբ: Սակայն, մինչ հիմա Վաշինգտոնը շատ էր զբաղված Մերձավոր Արևելքով և չէր կարող առաջատար դեր գրավել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատման գործում: Հիմա Օբաման կարող է հանդես գալ դիվանագիտական նախաձեռնությամբ՝ հակամարտության արդարացի լուծում գտնելու համար», - գրում է Caspian Group Holdings-ի գլխավոր տնօրենը:



Читайте также

Оставить комментарий