Ամանդա Պոլ. «Լեռնային Ղարաբաղը հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում»

irevanaz.com«Լեռնային Ղարաբաղը հիմա ավելի վտանգավոր է, քան նախկինում», - նման կարծիք է հայտնել Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Պոլը: Թուրքական անգլալեզու «Todays Zaman» պարբերականում հրապարակված հոդվածում նա մանրամասն տեղեկացնում է ղարաբաղյան հակամարտության մասին, նշում է, որ տվյալ խնդիրը Հարավային կովկասում անվտանգության համար ամենամեծ վտանգն է: Հեղինակը հաղորդում է, որ Լեռնային ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, որը իր հարակից 7 շրջանների հետ մեկտեղ օկուպացվել է Հայաստանի կողմից: Նշելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցությունները շարունակվում են արդեն մոտ 20 տարի, Ամանդա Պոլը հատուկ ընդգծում է, որ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցությունները մինչ հիմա արդյունք չեն տվել: Միջազգային փորձագետը նշում է, որ չնայած Լեռնային ղարաբաղի հարցում ճշմարտությունը Ադրբեջանի կողմն է, համաշխարհային հանրությունը չի արդարացնում Բաքվի հույսերը:

«Չնայած, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերը, որտեղ հայ օկուպանտներից պահանջվում է անհապաղ հեռանալ ադրբեջանական տարածքներից, հակամարտությունը մինչ այսօր մնում է չկարգավորված:

Պաշտոնական Բաքուն համարում է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի նա ընդունի մադրիդյան սկզբունքները», - ասված է հոդվածում:

Փորձագետը կոչ է անում միջազգային հանրությանը մեծ ուշադրություն հատկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:



Читайте также

Оставить комментарий