«News Blaze». «Հայաստանն անմտորեն կորոնավիրուսը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղ»
«News Blaze» պարբերականը հրապարակել է ամերիկացի լրագրող և հրապարակախոս Նուրիտ Գրինգերի «Հայաստանն անմտորեն կորոնավիրուսը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղ» խորագրով հոդվածը, որում խոսվում է Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի մարզում կորոնավիրուսի տարածման մասին: Ինչպես տեղեկացնում է Azertac-ը՝ հեղինակը գրում է, որ անտեսելով միջազգային հանրության կոչերը՝ Հայաստանը մարտի 31-ին անօրինական «ընտրություններ» կազմակերպեց Լեռնային Ղարաբաղի մարզում, որը արդեն 30 տարի է գտնվում է Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Գրինգերը գրում է, որ չնայած կորոնավիրուսի լայն տարածման վտանգին՝ Հայաստանի անպատասխանատու իշխանությունները և Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղում նշանակված մարիոնետ ռեժիմը մտադիր են ապրիլի 14-ին անցկացնել այսպես կոչված «ընտրությունների» երկրորդ փուլը: Ներկայացնելով այս հարցում միջազգային հանրության դիրքորոշումը՝ Գրինգերը նշում է, որ աշխարհի շատ երկրներ, մասնավորապես, Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Խորվաթիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Վրաստանը, Իտալիան, Լիտվան, Մալայզիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Պակիստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Շվեդիան, Թուրքիան, Ուկրաինան, Միացյալ Նահանգները, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Իսլամական համերաշխության կազմակերպությունը, Չմիավորման շարժումը, Թուրքական Խորհուրդը և ՎՈՒԱՄ-ը դատապարտել են անօրինական «ընտրությունների» անցկացումը և աջակցում հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ ասված էր. «Միացյալ Նահանգները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն:
Հետևաբար մենք չենք ճանաչում այսպես կոչված «ընտրությունների» արդյունքները:
Հոդվածագիրը ներկայացնում է նաև հայկական ագրեսիայի մասին պատմական տվյալներ: Նա գրում է, որ Հայաստանի զինված ագրեսիան ուղեկցվել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններով: 1992 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի զինված ուժերը ցեղասպանության ենթարկեցին Խոջալու քաղաքի խաղաղ բնակչությանը: Հայ օկուպանտներն այստեղ սպանեցին 613 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց, երեխաների և ծերերի: