Նիկոլ Փաշինյանը պետք է Լոս Անջելեսում անցանկալի անձ հայտարարվի
News Blaze պարբերականը հրապարակել է ամերիկացի լրագրող և հրապարակախոս Նուրիտ Գրինգերի «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է Լոս Անջելեսում անցանկալի անձ հայտարարվի» խորագրով հոդվածը, որում խոսվում է Հայաստանի վարչապետի Լոս Անջելես կատարելիք առաջիկա այցի, ինչպես նաև Հայաստանում նացիզմի և ռասիզմի խրախուսման մասին:
Հեղինակը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում պետք է հանդիպի Հարավային Կալիֆոռնիայի հայկական համայնքի հետ:
«Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին, ով մայրական գծով հրեա է, և Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ամերիկյան հրեաներ, պետք է անհանգստացած լինեն այն փաստով, որ նացիստ Նժդեհը և Դրոն Հայաստանում հերոսացվել են»: