Նուրիթ Գրինգեր. «Հայաստանը համառ է և հանդիսանում է անգութ հարևան»

irevanaz.comNews Blaze պարբերականը հրապարակել է՝ ամերիկացի լրագրող ու հրապարակախոս Նուրիթ Գրինգերի՝ «Ադրբեջան. Զարգացման և աճի կոլեյդոսկոպ։ Մաս-I» վերնագրով հոդվածը:
«Ադրբեջանը մշտապես պլանավորում է իր ապագան։ Շատ կարևոր է, որպեսզի 25-ամյա երկիրը աշխատի բարելավման ու զարգացման ձեռնարկի վրա և Ադրբեջանը երկարաժամկետ աճի փուլ է վերապրում»,- ասվում է հոդվածում։
Նուրիթ Գրինգերին նշում է նաև Ադրբեջանի բնական հարստությունների, երկրում առկա նավթային հանքավայրերի մասին։
«Չնայած այս ամենին, մնացած տնտեսությունը պետք է զարգանա և աճի»,- համարում է հեղինակը։ Այնուհետև հեղինակը պատմում է՝ տնտեսության աճի վրա ազդող գործոնների, երկրի ղեկավարության կողմից իրագործվող և նրա զարգացման վրա դրականորեն ազդող նախագծերի մասին։
Նուրիթ Գրիգերը ընթերցողների պատմում է նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացման մասին։ Հեղինակը համարում է, որ Ադրբեջանի 20% տարածքների օկուպացիայի արդյունքում հասցված նյութական վնասը գնահատվում է 815 մլրդ դոլար։
Անդրադառնալով Խոջալուի ցեղասպանության թեմային, հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի 19 նահանգները արդեն ճանաչել են դա։ «Սակայն սա բավարար չէ, որպեսզի արդյունավետ ազդեցություն գործել Հայաստանի վրա»,- նշում է Գրինգերը։
Ամերիկացի լրագրողն իր հոդվածը ավարտում է Ադրբեջան այցի մասի հիշողություններով. «Ադրբեջան իմ այցի ժամանակ ես նկատեցի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ էներգիա է խլում երկրի ղեկավարությունից։ Այնպիս տպավորություն է ստեղծվում, որ դա ինչ որ բեռ է Ադրբեջանի վզին և չնայած կատարված քայլերին՝ հակամարտությունը դեռևս մնում է չլուծված։ Ադրբեջանը ուզում է կարգավորել հակամարտությունը և խաղաղ կերպով ստանալ իր հողերը։ Հայաստանը համառ է և հանդիսանում է անգութ հարևան»,- ասվում է հոդվածում։



Читайте также

Оставить комментарий