«The Hill». «Արբեջանական հասարակությունը շարունակում է պահպանել ներդաշնակությունը կրոնական ու էթնիկական խմբերի միջև»
Ամերիկյան The Hill պարբերականը տպագրել է միջազգային հարաբերությունների փորձագետ Արիե Գուտի՝ «Ադրբեջան-հանդուրժողականության ու մուլտիկուլտուրալիզմի երկիր» խորագրով հոդվածը:
Ամերիկյան The Hill պարբերականը տպագրել է միջազգային հարաբերությունների փորձագետ Արիե Գուտի՝ «Ադրբեջան-հանդուրժողականության ու մուլտիկուլտուրալիզմի երկիր» խորագրով հոդվածը: Հոդվածում նշվում է՝«2014 թվականին Ադրբեջանի ղեկավարությունը ՝ երկրի, որպես պետություն դերի ամրապնդող, էթնիկական ու կրոնական հանդուրժողականությունը երաշխավորող երկու ինստիտուտ է ստեղծել:Առաջին ինստիտուտը դարձել է միջազգային հարցերի պետական խորհրդականի, մուլտիկուլտուրիզմի ու կրոնի հարցերի պաշտոնը, որն զբաղեցրել է հայտնի ադրբեջանցի գիտնական, ակադեմիկոս Քյամալ Աբդուլլան: Երկրորդ որոշումը դարձել է Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնը, որի գործունեության հիմնական ուղղությունը հանդիսանում է միջազգային երկխոսության ու հումանիտար հարցերի առաջընթացը»,- նշում է հեղինակը: Այնուհետև Ա. Գուտը տեղեկատվություն ներկայացնելով Ադրբեջանի կրոնական կամի մասին ասում է, որ չնայած նրան, որ շիիթները կազմում են բնակչության մեծամասնությունը, Ադրբեջանը հանդիսանում է նաև տարբեր կրոնների հետևորդների ու էթնիկական խմբերի ներկայացուցիչների համար հայրենիք: Ազգային փոքրամասնությունների հանդեպ հարգանքն ու հանդուրժողականությունը դեռ հին ժամանակներից՝ Մետաքսե ճանապարհից ընդհուպ մինչև ներկա ժամանակը՝ եղել է երկրի զարգացման հիմքը: Ադրբեջանի անկախության վերականգնումից հետո, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մի շարք պաշտոններ են զբաղեցրել Ադրբեջանի կառավարության կազմում: Ադրբեջանում կրոնական ու ազգային հանդուրժողականության ավանդույթների համար գլխավոր քննությունը դարձել է Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Ա. Գուտը գրում է, որ այդ ժամանակաշրջանում հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը և իրականացնելով էթնիկական մաքրազտման քաղաքականություն՝ ստեղծել են 1 միլիոն հարկադիր վերաբնակների խնդիրները: Չնայած խաղաղ բնակչության մեծաթիվ սպանություններին ու վտարումներին, գոյատևման առանցքային սկզբունքը մնացել է ադրբեջանական հասարակության բնութագրական գիծը: Եվ նույնիսկ 20 տարի անց ադրբեջանական հասարակությունը շարունակում է պահպանել ներդաշնակությունը կրոնական ու էթնիկական խմբերի միջև: Անուհետև հոդվածի հեղինակը, որը ծնվել է Ադրբեջանում և ներկայումս հանդիսանում է Իսրայելի քաղաքացի, պատմում է Ադրբեջանում մահմեդականների ու հրեաների օրինակելի գոյատևման մասին: Նա նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը աջակցում է երկրի հրեական համայնքին: Նախագահ Իլհամ Ալիևի ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ, կառուցվել է երկու սինագոգ և Հարավային Կովկասում կրթության խոշորագույն կենտրոնը: Առկա է նաև տարածաշրջանում առաջին հրեական թանգարանի կառուցման պլանը, գրում է Ա. Գուտը: Ադրբեջանի Գուբայի շրջանում «Կրասնայա Սլաբոդա» ավանը, որը համարվում է Իսրայելի սահմաններից դուրս միակ հրեական ավանը, հանդիսանում է Ադրբեջանի պարծանքը: Գուբայում մահմեկականներին ու հրեաներին կապում են նաև 1918-1919 թվականների ողբերգական դեպքերը, երբ հայկական «Դաշնակցություն» կուսակցության անդամները իրագործել են հազարավոր խաղաղ հրեաների ու ադրբեջանցիների կոտորածը: Իսրայելը բարձր է գնահատում հրաների նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության դերը, որը հնարավոր չէր լինի՝ առանց երկու երկրների միջև հարգանքի ու համագործակցության անվանդույթների, օրինակելի հարաբերությունների: Այժմ այդ համագործակցությունը աճել է՝ 3,5 միլիարդ դոլար գնահատվող առևտրային կապերի՝ նավթի առքուվաճառքից սկսած՝ մինչև բարձր տեխնոլոգիաների ու ինովացիաների: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ադրբեջանական հրեաների ազատությանն ու հանդուրժողականությանը նվիրվածության համար արժանացել է Իսրայելի հասարակության մեծամասնության հարգանքին»,- գրում է Ա. Գուտը: