ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին, հայտնում է հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Այլ մանրամասներ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում չեն նշվում:
Նախօրեին Բաքվում Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել էր՝ «Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի»: Ադրբեջան այցից հետո՝ այս ամսվա վերջին, Կավելաշվիլին երկօրյա այցով նաև Հայաստան կգա։
Անցած ամիս էլ Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, խոսել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ավելի վաղ Թբիլիսին վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունվարին Երևանում հայտարարել էր, որ Թբիլիսին ցանկանում է տեսնել տարածաշրջանը խաղաղ՝ նշելով, որ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար։


Читайте также

Оставить комментарий


0