ՍԱՄԽԱՐԱՁԵ. ԹԲԻԼԻՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ՝ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Ինչպես հաղորդում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է՝ Վրաստանի օրենսդիր մարմնի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցերն ու երկկողմ օրակարգը։