ՌԴ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ
Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր միջազգային գործընկերներից շատերը, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ օգնելու առաջ շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ողջունում է ցանկացած ջանք, որը բխում է իրավիճակի կայունացման շահերից։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։