ԽԱԼԱՖ ԽԱԼԱՖՈՎ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Նա նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների և պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի։
«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա դեպի խաղաղություն և կայունություն։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը և պետությունների միջև համագործակցության միջավայրի ձևավորումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք Թուրքիայի նախաձեռնած թուրք-հայկական շփումների սկիզբը»,- ասել է նա:
Փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։


Читайте также

Оставить комментарий