ՅԱՇԱՐ ԱԼԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Բաքուն համոզված է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։
«Ադրբեջանն իր պատրաստակամությունն է հայտնում կարգավորելու միջպետական հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման միջոցով, որը կապահովի կայուն խաղաղություն, զարգացում, առաջընթաց», - ասել է նա։
Միաժամանակ, սահմանին տիրող իրավիճակն Ալիևը գնահատել է որպես Հայաստանի վտանգավոր ռևանշիստական գաղափարների հետևանք։
«Ադրբեջանը համոզված է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության հարգման վրա, այլընտրանք չունի», - հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։
Դեսպանի խոսքով՝ նման կարգավորման նպատակը Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումն ու խաղաղ գոյակցությունն է։


Читайте также

Оставить комментарий