ՊԵՏԴԵՊ. ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՋԱՆՔ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ՀԱՍՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ հերթական ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին՝ երկրաշարժի պատճառով Հայաստանի արտաքին գործերի նախարարի Թուրքիա այցի վերաբերյալ։
Փրայզին հարցրել են, թե ինչ հետևանքներ կունենա այս այցը տարածաշրջանում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար, և ինչպես է մամուլի քարտուղարը, ընդհանուր առմամբ, գնահատում այս ուղևորությունը։
«Ես թույլ կտամ այս երկրների կառավարություններին իրենք խոսեն իրենց հարաբերությունների մասին։ Մեր ուղերձը Հայաստանին, Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին՝ լարվածությունը թուլացնելու ուղի գտնելու անհրաժեշտությունն է՝ իրավիճակը համապարփակ և ամուր խաղաղության վերադարձնելու համար։ Մենք մասնակցել ենք այդ ջանքերին երկկողմ և բազմակողմ հիմունքներով, և շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ այս նպատակին հասնելու համար։ Մենք հուսով ենք, որ մյուս երկրները ճիշտ նման ուղերձ կանեն, բայց ես այն վիճակում չեմ, որ խոսեմ այլ երկրներից ստացվող մեսիջերի մասին»,- ասել է Փրայսը։