ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ, ԲԱՅՑ ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում պատասխանել է լրագրողների հարցերին Հայաստանի տարածք ուղարկված եվրոպական առաքելության վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է IREVANAZ.COM-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնական կայքին, Փրայսին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել եվրոպական առաքելության հետ կապված, և արդյոք Ամերիկան իրեն համարում է Մինսկի խմբի համանախագահ։
«Դուք ձեր իսկ հարցին պատասխանեցիք՝ նշելով, որ մեր եվրոպացի գործընկերները մոնիտորինգային առաքելություններ են իրականացնում: Նրանք ներկա են տեղում։ Իհարկե, ինչպես գիտեք, երբ խոսքը վերաբերում է ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, մենք շատ սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Մենք նրանց հետ կիսվում ենք տեղեկություններով: Եվրոպացիներն իրենց հերթին նույնն են անում։ Կարևոր է շարունակել սերտ համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ ԵԱՀԿ-ի միջոցով, երբ դա անհրաժեշտ է, և ուղղակիորեն կողմերի հետ, եթե և երբ դա արդյունավետ է: Մենք այս ամենն արել ենք և կշարունակենք անել այն, ինչ համարում ենք առավել շահավետ՝ կայուն խաղաղության հասնելու և լարվածությունը նվազեցնելու համար։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա այն որոշ ժամանակ է չի գործում, սակայն մենք պատրաստ ենք աշխատել այս հակամարտությունը լուծելու երկկողմ կամ բազմակողմ հիմքերով՝ ԵԱՀԿ-ի միջոցով, գործընկերների և հենց կողմերի հետ»,- ասել է Նեդ Փրայսը։