ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԲԱՔՈՒՆ ՓԱՐԻԶԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
«Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Պետության ղեկավարը ասել է.
«Հանդիպմանը, երկար տևած բանակցությունների արդյունքում, որոշում կայացվեց հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Հայաստանի տարածք ուղարկել ԵՄ քաղաքացիական առաքելություն՝ բաղկացած 40 հոգուց: Այնուհետև տեղեկացանք, որ նրանց թիվը կկազմի 50 հոգի: Նրանք այնտեղ կլինեն առնվազն 2 ամիս, և այս առաքելության նպատակը, ինչպես մենք տեսնում ենք, և, հետևաբար, մենք համաձայնվել ենք դրան, այն է, որ օգնել կողմերին գծել սահմանը: Փորձ է եղել նման առաքելություն ուղարկել նաև ադրբեջանական կողմից, որը վճռականորեն մերժվեց մեր կողմից, հետևաբար առաքելությունը կգտնվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Երեկ եվրոպացի ներկայացուցիչների առաջին խումբը ժամանել է Հայաստան՝ առաքելության գտնվելու վայրը որոշելու համար։
Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը համաձայնեց քառակողմ հանդիպում անցկացնել, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, թեև Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ, Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, արջի ծառայություն էր, ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց, Ադրբեջանը, բարի կամք դրսևորելով, թույլ տվեց Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը։
Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությանը, ապա, ինչպես գիտեք, արդեն մի քանի եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել Բրյուսելում, և մենք սկզբունքորեն միշտ աջակցել ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության ջանքերին։ Այսպես, չնայած Ադրբեջանի ցուցաբերած բարի կամքին, Պրահայի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ վիրավորական, անընդունելի, կեղծ ու սադրիչ հայտարարություններով։ Այդ հայտարարություններով նա Ադրբեջանին մեղադրեց սարսափելի պատերազմ կազմակերպելու մեջ՝ այդ կերպ շահարկելով փաստերը փորձեց մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը։ Ադրբեջանը պատերազմ է մղել իր միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։ Մենք օգտագործեցինք ինքնապաշտպանության իրավունքը և ուժով վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Այնուհետև հայտարարվեց, որ Ֆրանսիան երբեք մենակ չի թողնի Հայաստանը։ Դե, ինչպես ասում են, սա երկկողմ հարաբերությունների խնդիր է։ Եվ նաև տենդենցային հայտարարություններ արվեցին Ռուսաստանի Դաշնության դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղաց ադրբեջանական խաղը»։ Որքանո՞վ է քաղաքականապես կոռեկտ, որ մեծ երկրի նախագահը օգտվի բակային լեքսիկոնից, թող որոշի ֆրանսիական հանրությունը։ Մենք մեր կողմից կտրականապես դատապարտում, մերժում ենք նման հայտարարությունները և Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքով այլևս հնարավորություն չենք տեսնում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում:
Բացի այդ, հակաադրբեջանական կեղծ հայտարարություններով է հանդես եկել նաև Ֆրանսիայի արտգործնախարարը, Ֆրանսիայի Սենատը և նրանց խորհրդարանի ստորին պալատը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ ընդունել են այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը ճանաչող բանաձևեր, չնայած, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել դա։ Մենք գիտենք, որ նոյեմբերի կեսերին Ֆրանսիայի Սենատում պատրաստվում է հերթական հակաադրբեջանական բանաձևը։ Այսպիսով, ցավոք սրտի, Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը, ի տարբերություն նախորդների, և ես հնարավորություն ունեցա բավականին սերտ շփվելու նախագահ Շիրակի, նախագահ Սարկոզիի և նախագահ Օլանդի հետ, և հարաբերությունները բավականին հավասարակշռված էին, բավականին բարեկամական, և մենք միշտ ընկալում էինք Ֆրանսիայի նախորդ նախագահների գործունեությունը որպես հավասարակշռված, չնայած, իհարկե, Ֆրանսիայում հայկական սփյուռքի որոշակի գործոնին։ Բայց Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը, ըստ էության, խաչ քաշեց այս ամենի վրա։ Ուստի ցանկանում եմ գործընկերներիս տեղեկացնել այս իրավիճակի մասին»։