ՖԵՐԳՈՒՍ ՕԼԴ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐՏԱՌՈՑ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԿԱՏԱՐԵԼ COP29-ԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ

Ադրբեջանն արտառոց աշխատանք է կատարել անցյալ տարվա դեկտեմբերից՝ COP29-ին նախապատրաստության շրջանակներում, և նրա առաջնորդությունը վճռորոշ դեր է խաղում տվյալ միջոցառմանը:
Այդ մասին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադրբեջանական գրասենյակին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։
Դիվանագետը նշել է, որ COP29-ի հաջող իրականացման գործում Ադրբեջանին աջակցելն այս տարի Մեծ Բրիտանիայի դեսպանատան գլխավոր առաջնահերթությունն էր։
«Անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը զարմանալի աշխատանք է կատարել՝ նախապատրաստվելով COP29-ին՝ սկսելով զրոյից: Մեծ Բրիտանիան երկու տարի ժամանակ ուներ Գլազգոյում անցկացված COP26-ին նախապատրաստվելու համար: Ադրբեջանի նախագահությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, լսեց կողմերին և արագ կողմնորոշվեց»,- ասել է դեսպանը։


Читайте также

Оставить комментарий