ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՏԵՐԵՇԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ, ԵՐԿԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋ ԾԱՌԱՑԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը։ Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանում COP29-ի անցկացման ֆոնին կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը կարևոր դեր է խաղում նախագահության հաջող իրականացման գործում։
Իր զրուցակցին տեղեկացնելով COP29-ի նախագահության առաջնահերթ ոլորտների և նախաձեռնությունների մասին՝ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ COP29-ի շրջանակներում ակտիվ աշխատանք է տարվում, մասնավորապես՝ կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի համաձայնեցման ուղղությամբ։
Մանրամասն տեղեկատվություն է տրվել տարածաշրջանում հետհակամարտային շրջանում առկա իրավիճակի և իրողությունների, վերականգնողական և շինարարական աշխատանքների մասին, որոնք ուղղված են նախկին ներքին տեղահանվածների իրենց տներ արժանապատիվ վերադարձի ապահովմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, երկկողմ բանակցությունների և խաղաղության պայմանագրի ստորագրման առաջ ծառացած հիմնական մարտահրավերների մասին: