ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ: ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՇՎԵՆԿԱՏ ԵՎ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ Է
Իլհամ Ալիևը չափազանց հաշվենկատ և զգուշավոր գործիչ է։ Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումը Գաբալայի բանակցություններով մտնում է գործնական ռազմավարական նշանակության հուն, որի հետ կապված ռիսկերը, երևում է, Ադրբեջանի նախագահին հաջողվել է չեզոքացնել կամ այդ առումով հստակ երաշխիքներ ունի։Սա պետք է լրջագույն դաս լինի Հայաստանի ընդդիմության համար, որ ձգտում է Ռուսաստանի հետ խորացված կապակցվածության՝ համարելով, որ դա «անվտանգային կայուն երաշխիք» է։ Ուկրաինայի հետ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության ֆորմալացումը հստակ ազդակ է, որ Բաքուն Մոսկվայից «որևէ անակնկալի զգուշավորություն այլևս չունի»։ Մեծ հաշվով, իհարկե, դա Հայաստանի համար դրական «ցուցիչ» չէ, բայց երկրի ապագան Ռուսաստանի «աշխարհաքաղաքականռազմերթով» պայմանավորելը բացահայտ սպառնալիք է։
Ախպյուր՝ 1in.am:

