ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՐԵՅ ՍԻԲԻՀԱԻՆ. ԿԻԵՎԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԲԱՔՎԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ալիևը և Սիբիհան բաց և հանգամանալից զրույց են անցկացրել Ուկրաինայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել են միջազգային օրակարգին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության հասնելու խնդրին։
ՍիբիՀան շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած հետևողական աջակցության, ինչպես նաև ձմռանը Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերած մարդասիրական և էներգետիկ օգնության համար։