ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։
Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Ալիևի հետ քննարկել է, մասնավորապես, Ուկրաինայի էներգետիկ իրավիճակը։
«Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ մեր երկրում էներգետիկ իրավիճակի, այդ ուղղությամբ մեր պետությունների համագործակցության մասին»,- տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ երկու երկրների խմբերին հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները նախագծերի իրականացման ուղղությամբ և համակարգել «ապագա համատեղ գործունեությունը»: