EURONEWS. ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԳԻՈՐԳԻ ՄԵԼՈՆԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՊԵՐԸ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իտալիայի վարչապետը առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան՝ Հռոմի և Բաքվի միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու և էներգետիկ համագործակցությունն ամրապնդելու համար։Այս մասին հաղորդվում է Euronews-ի հոդվածում։
Նշվում է, որ Մելոնիի այցը Ադրբեջան, որը նախատեսվում է մայիս-հունիս ամիսներին, ևս մեկ քայլ կլինի երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
«Ադրբեջանական գազի մատակարարումները Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով մնում են Հռոմի և Բաքվի միջև հարաբերությունների հիմնական հենասյունը», - նշվում է հոդվածում։
TAP-ը Կասպյան տարածաշրջանը Եվրոպայի հետ կապող ավելի լայն Հարավային գազային միջանցքի մաս է կազմում։ TAP-ի կառավարիչ տնօրեն Լուկա Շիեպպատին նշում է, որ խողովակաշարի առևտրային շահագործման մեկնարկից ի վեր Իտալիա է մատակարարվել ավելի քան 47,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։

