ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ԳԱԶԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՇԱՏ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է
Ադրբեջանը կկարողանա ավելացնել մատակարարումները Եվրոպա և օգնել նրանց ոչ միայն կարճաժամկետ կարիքների համար, այլև ավելի երկարաժամկետ նպատակներով, եթե Թուրքմենստանից ավելի շատ գազ հասանելի դառնա երկրին։ Ադրբեջանից ստացվող բնական գազը երկարաժամկետ նպատակներով կարող է նպաստել՝ «կապույտ վառելիքի» բաշխման ձեռնարկությունների ստեղծմանը ողջ Եվրոպայում, Բալկաններում և նրա սահմաններից դուրս։
Այս մասին ասել է՝ ԱՄՆ Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող, միջազգային փորձագետ Մեթյու Բրայզան։
«Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի միջև՝ տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազի փոխանակման պայմանագիրը շատ նշանակալից իրադարձություն է։ Կարճաժամկետ կտրվածքով ամբողջ աշխարհում բնական գազի մեծ պահանջարկ կա՝ պայմանավորված համավարակի հետևանքով առաջացած բոլոր իրադարձություններով»,- ասել է նա՝ հավելելով, որ նույնիսկ ճգնաժամից դուրս Ադրբեջանն ու Թուրքմենստանն ունեն լավ տնտեսական և ռազմավարական պատճառներ նման համագործակցության համար։
Բրայզան նշել է նաև՝ Զանգեզուրի միջանցքի իրագործման հնարավորությունները այս համաձայնագրին. «Եթե մենք կարողանանք ապահովել գազի փոխադրումը Թուրքմենստանից Իրան, իսկ այնտեղից Ադրբեջան, ապա ի վերջո գազը կարող է փոխադրվել Զանգեզուրի միջանցքով, այն ժամանակ այս ճանապարհի երկայնքով հնարավոր կլինի կառուցել արդյունաբերական գոտիներ, որոնք կարող են օգտագործել բնական գազը, օրինակ՝ նավթամթերքների արտադրության համար»: