ՊՈՒՏԻՆ. ՄԵՆՔ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Մոսկվայում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ ղեկավարը հաստատել է նաև՝ դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և ապագայի ծրագրերը նախանշելու իր մտադրությունը։