ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

Մոսկվայում կայացել է Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի փոխվարչապետեր  Շահին Մուստաֆաևի, Ալեքսեյ Օվերչուկի և Մհեր Գրիգորյանի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հարցեր։
«Կողմերը կշարունակեն աշխատել Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ ։
Հանդիպումը կազմակերպել և հյուրընկալել է ռուսական կողմը, որին ադրբեջանական և հայկական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել:
Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:


Читайте также

Оставить комментарий