ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՉԵԶՈՔ, ԱՆԱՉԱՌ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքները:
Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում սերտ համակարգման ցանկություն են հայտնել։ Մակրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցել երկու երկրների միջև կարգավորման գործընթացին և աշխատել տարածաշրջանում քաղաքական լուծման հասնելու համար, որը թույլ կտա երկարատև խաղաղություն հաստատել:
Իր հերթին, Նախագահ Իլհամ Ալիևը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վերջին օրերին Հայաստանի կողմից հնչեցված հայտարարությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգին։


Читайте также

Оставить комментарий