ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ BRICS-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը առանձին հանդիպում են անցկացնում Կազանում ընթացող BRICS-ի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը։
Այսօր ավելի վաղ՝ նիստի մեկնարկին, կլոր սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մի քանի բառ էին փոխանակել։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ կողք կողքի էին թե BRICS + գագաթնաժողովի միասնական լուսանկարում, թե նաև բուն ընդլայնված նիստի ընթացքում՝ կլոր սեղանի շուրջ, ընդ որում այն պահին, երբ տեսախցիկը նաև Փաշինյանի և Ալիևի կողմն է ցույց տալիս, երևում է, որ երկու ղեկավարները մոտ մեկ ժամ շատ ակտիվ շփվում են՝ ընթացող ելույթներին զուգահեռ:
Ինչ-որ պահի այդ ակտիվ շփմանը միանում են նաև երկու երկրների արտգործնախարարները:
Երկու ղեկավարների ակտիվ շփումը նաև Վլադիմիր Պուտինն էր ողջունել Փաշինյանի ելույթից հետո իր արձագանքում:
Հայաստանի վարչապետն իր ելույթում խոսեց «Խաղաղության խաչմերուկից» ու խաղաղության պայմանագրից, նշեց, որ այն 80-90 տոկոսով համաձայնեցված է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր կարճ ելույթում Փաշինյանից առաջ արդեն իսկ անդրադարձել էր տարածաշրջանային ճանապարհներին, նշելով, որ հյուսիս -հարավ և արևելք-արևմուտք տարանցիկ միջանցքները Ադրբեջանի տարածքով են անցնում: