BRICS-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԸ ԿԱՐՈՂ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ԿԱԶԱՆՈՒՄ
BRICS-ին անդամակցելու Ադրբեջանի պաշտոնական հայտը կարող է քննարկվել ասոցիացիայի գագաթնաժողովում, որը կկայանա Կազանում 2024 թվականի հոկտեմբերին, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Հնարավոր է, որ Ադրբեջանի հայտը քննարկվի 2024 թվականի հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում, և որոշում կայացվի նրա՝ ասոցիացիան մտնելու մասին»,- գրել է սենատորը։
Ջաբարովի խոսքով, Ադրբեջանը ներկայումս արդյունավետ համագործակցություն է հաստատել BRICS-ի անդամ գրեթե բոլոր երկրների հետ, և բացի այդ, ցուցադրում է անկախ արտաքին քաղաքականություն, որը նյարդայնացնում է արևմտյան երկրներին, հատկապես ԱՄՆ-ին և Ֆրանսիային։