ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՄԻԱՆԱԼ BRICS-ԻՆ
Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է VI գումարման Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS խորհրդարանական ֆորումի X լիագումար նիստում։
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ աջակցում է երկխոսությանը, համագործակցությանը և համերաշխությանը։ Դա վերաբերում է նաև երկկողմ հարաբերություններին և միջազգային հարթակներում իրականացվող գործունեությանը։ Մասնավորապես, դա վերաբերում է BRICS-ի հետ համագործակցությանը։ Ադրբեջանն արդեն հայտնել է BRICS-ին միանալու իր ցանկությունը»,- ասել է Գաֆարովան։
Նրա խոսքով, խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացումը կնպաստի այդ նպատակին հասնելուն: