ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱ. ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Որոշ եվրոպական երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Այս մասին Բաքվում՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպմանը հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
«Որոշ եվրոպական երկրներ չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ երկրներից մեկը Ֆրանսիան է։ Փարիզը փորձում է տարածել իր նեոգաղութատիրական քաղաքականությունը այս տարածաշրջանում»,- ասել է նա:
Գաֆարովան ընդգծել է, որ Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ցանկանում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատումը։ Բաքուն նաև հանդես է գալիս Երևանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին, հավելել է նա։


Читайте также

Оставить комментарий