ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐ. ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՊՐՈՔՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐԻ ՆՐԱՆՑ ՀՐԱՀԱՆԳԸ, ԱՊԱ ԼՈՒՐՋ ՎՆԱՍ ԿԿՐԻ, ԻՆՉՊԵՍ ԴԱ ԵՂԱՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում և համատեղ վարժանքներ են անցկացնում, հայտարարել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը։
«Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս առումով մենք ձգտում ենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին արված խաղաղության առաջարկը որքան հնարավոր է շուտ ընդունվի Երևանի կողմից և տարածաշրջանում տիրի կայունություն»,- նշել է Հուլուսի Աքարը։
Նա հավելել է, որ որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը դարձնել պրոքսի պետություն. «Եթե Հայաստանը կատարի նրանց հրահանգը, ապա լուրջ վնաս կկրի, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ»։


Читайте также

Оставить комментарий