ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ ԻՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նա նշել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է մոբիլիզացնել իր հնարավորությունները Ադրբեջանի խնդիրները լուծելու համար։ Ազգային պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել՝ մեր երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման հարցում։