ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են փաստերի վրա հիմնված մոտեցմամբ, կարող են գտնել Գեներալ Հարբորդի զեկույցը Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ ազգային արխիվների և գրառումների վարչությունում (NARA): Զեկույցի պատճեններն այն ժամանակ ուղարկվել են Սպիտակ տուն և Սենատ»:
Այս մասին ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ հոդվածում, որը հրապարակվել է ամերիկյան «RealClearDefense» ամսագրում:
Թուրք նախարարը հիշեցրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 2005-ին (այն ժամանակ նա Թուրքիայի վարչապետն էր), նամակ ուղարկելով Հայաստանի նախագահին՝ առաջարկել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել:
«Այս հանձնաժողովը պետք է հետազոտություններ կատարեր Թուրքիայի, Հայաստանի և այլ երրորդ երկրների արխիվներում և արդյունքները ներկայացներ միջազգային հանրությանը: Ես ուսումնասիրել եմ այս հարցը և ուրախ եմ, որ առաջարկը դեռ ուժի մեջ է: Բայց, ցավոք, Թուրքիան դրան պատասխան չստացավ, և Հայաստանը չբացեց իր արխիվները:
Միգուցե Հայաստանի ղեկավարները կարող են լսել Թուրքիայի կոչերը: Եթե նրանք որոշեն ներդրումներ կատարել խաղաղության մեջ, ապա քաղաքական և տնտեսական դիվիդենտները մեծ կլինեն ամբողջ տարածաշրջանի համար», - ընդգծել է Աքարը:


Читайте также

Оставить комментарий