Հուլուսի Աքար. Հայաստանը պատասխան է տալու ինչպես պատմության, այնպես էլ միջազգային իրավունքի առջև
«Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը նորություն չէ: Հայաստանը միշտ հանցագործություններ է գործում մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ»:
Այս մասին ասել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Գյանջայի վրա Հայաստանի վերջին հարձակման հետ կապված:
Նրա խոսքով, Հայաստանի կողմից նման ագրեսիան արդեն սովորական երևույթ է դարձել. «Այս հարցում Հայաստանի ղեկավարությունը իրեն շատ քմահաճ է պահում: Նրանք չեն հարգում ոչ միջազգային իրավունքը, ոչ էլ մարդկային արժեքները: Ցավոք, նրանք անխնա գրոհներ ձեռնարկեցին Գյանջայի և շատ այլ բնակավայրերի վրա և շարունակում են իրականացնել այդ գրոհները: Սա նշանակում է նաև զինադադարի խախտում: Նրանք պատասխա կտան, ինչպես պատմության, այնպես էլ միջազգային իրավունքի առջև», - ընդգծել է Հ.Աքարը: