Հուլուսի Աքար. Թուրքիան՝ այսուհետ ևս, օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ աջակցելու է ադրբեջանցի եղբայրներին
«Հայաստանի կողմից իրագործված ոճրագործությունները, այդ թվում Խոջալուի ցեղասպանությունը, դեռ մնում են մարդկանց հիշողության մեջ»:
Այս մասին հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով, Ադրբեջանը հակագրոհ է սկսել սեպտեմբերի 27-ից՝ հայկական սադրանքները կանխելու և իր հողերը օկուպացիայից ազատագրելու համար.
«Ադրբեջանական հողերը 44 օրվա ընթացքում ազատագրվեցին օկուպացիայից, և դեռ 44 տարի և ավելի երկար նրանք կխոսեն այս հաղթանակի մասին: Նոյեմբերի 10-ին կնքվեց հրադադարի մասին պայմանագիր: Մեր նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է՝ հրադադարի պայմանները և ապահովել է անհրաժեշտ աջակցություն այս հարցում»:
Հուլուսի Աքարը ընդգծել է, որ Թուրքիան այսուհետ ևս, օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ աջակցելու է ադրբեջանցի եղբայրներին: