ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ՝ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հզորացմանն ուղղված միջոցառումները վտանգ չեն ներկայացնում այլ երկրների համար, այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետ։
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ ուղղված մեր զինված ուժերի զարգացմանը, մեր երկրների ու ազգերի պաշտպանությանը։ Մենք մեծ գոհունակություն ենք զգում նաև մեր բանակների մշտական հզորացումից։ Ադրբեջանն ու Թուրքիան՝ «երկու պետություն՝ մեկ ազգ», գործադրում են բոլոր ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Հուլուսի Աքարը կրկնել է՝ Էրդողանն ու Ալիևը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։
«Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև, այլ նաև ամբողջ Կովկասում խաղաղության հաստատմանը»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայության համաձայն` Աքարն ու Հասանովը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը։
«Կողմերն անդրադարձել են համատեղ զորավարժությունների ընթացքում ադրբեջանցի և թուրք զինվորականների ձեռք բերած փորձի կարևորությանը և ընդգծել նման միջոցառումների կանոնավոր անցկացման անհրաժեշտությունը», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայության հաղորդագրությունում: