ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐ. ՂԱՐԱԲԱՂՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

«Ազատագրելով Ղարաբաղը՝ Ադրբեջանը խաղաղություն և բարեկեցություն ապահովեց այս տարածաշրջանում»:
Այս մասին Լիբիայում թուրք զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նա նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին նրա արդար պայքարում:
Հուլուսի Աքարի խոսքով՝ Թուրքիան հանդես է գալիս հարևան երկրների հետ երկխոսության օգտին.
Ես երրորդ երկրներից ակնկալում եմ օբյեկտիվ, տրամաբանական և մտածված մոտեցում այն թեմաների նկատմամբ, որոնք ձևավորվել են մեր և հարևան երկրների միջև: Կոչ եմ անում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա խնդիրները չվերածել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ խնդիրների»:


Читайте также

Оставить комментарий