ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԴԱՐ ԳՈՐԾԻՆ

Թուրքիան աջակցում է մեր բարեկամների, եղբայրների ու դաշնակիցների արդար գործին, հատկապես՝ Ադրբեջանի և Լիբիայի։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ օգոստոսի 30-ին Հաղթանակի օրվան և Թուրքիայի զինված ուժերի օրվան նվիրված ուղերձում:
Նախարարը նշել է, որ թուրք զինվորը ողջ պատմության ընթացքում կանգնել է հայրենիքի պաշտպանության դիրքերում և պաշտպանել նրա շահերը։
«Մենք աջակցում ենք մեր ընկերների, եղբայրների և դաշնակիցների արդար գործին, հատկապես Ադրբեջանի և Լիբիայի, և ավանդ ենք ներդնում տարածաշրջանային և գլոբալ խաղաղության` Կատարում, Սոմալիում, Կոսովոյում և Բոսնիա և Հերցեգովինայում ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում և երկկողմ համաձայնագրերում հաջող ծառայության մեջ»,- ընդգծել է Աքարը։


Читайте также

Оставить комментарий