ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ՉԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ադրբեջանն ականներով ամենաշատ աղտոտված երկրներից մեկն է։ Եվ մեր երկիրը ամենաքիչ ֆինանսական օգնությունն է ստանում միջազգային կառույցներից»։
Այս մասին Բաքվում Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի երրորդ գլխավոր համաժողովում հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Նրա խոսքով, Հայաստանը հայտարարել է, որ ընդունում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը. «Սակայն Հայաստանը իրական քայլեր չի ձեռնարկում խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»:


Читайте также

Оставить комментарий