ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵՎ ԲՈՉՈՐԻՇՎԻԼԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոչորիշվիլին հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները։ Ընդգծվել է, որ ամենաբարձր և բարձր մակարդակներով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ինտենսիվ փոխայցելությունները նպաստում են ադրբեջանա-վրացական կապերի հետագա ամրապնդմանը։ Նաև նշվել է հաջորդ տարի բարձր մակարդակի քաղաքական շփումների ընդլայնման կարևորությունը։
Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոչորիշվիլին անդրադարձել են նաև տարածաշրջանային առևտրի և հաղորդակցությունների հարցերին՝ ողջունելով այս ուղղությամբ ջանքերը։ Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և ընդգծել այս ոլորտում աշխատանքների շարունակման կարևորությունը։


Читайте также

Оставить комментарий